Լոր համայնքը 2014թվականը դիմեց մեծ խանդավառությամբ: Բազմաթիվ միջոցառումները հաջորդում էին իրար: Աշակերտական խորհուրդը նախօրոք կազմել էր ծրագիր, որպեսզի Ամանորը անցնի բազմաբովանդակ և հետաքրքիր:
Դեկտեմբերի 26-ին Լորի միջնակարգ դպրոցում կայացավ տոնականմիջոցառում: Փոքրիկները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Ձյունանուշին, Ձմեռպապիկին և հեքաթային հերոսներին:Դեկտեմբերի 28-ին բարձր դասարանցիների նախաձեռնությամբ կայացավամանորյադիմակահանդես, որը անցավ ուրախ և բարձր տրամադրությամբ:
Դեկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ամենամեծ միջոցառումը՝ գյուղամիջի տոնածառի շուրջ: Բարձր տրամադրությունը մանուկներին ուղեկցում էր ամբողջ ընթացքում: Ձմեռ պապը փոքրիկների համար բերել էր համայնքի ղեկավարի կողմից նախատեսված նվերները: Մանուկները երջանիկ էին: Նրանց աչքերը շողում էին աստղիկների պես, որից տոնածառը ավելի էր գեղեցկանում: Ամբողջ օրը ուրախերաժշտությունէր հնչում եկեղեցու բակում՝ ստեղծելով տոնական տրամադրություն:Սակայն փոքրիկներին անականկալ էր սպասվում: Երեկոյան նրանց այցելեցին Ձմեռպապն ու Ձյունանուշը :Նրանք երեխաներին նվիրեցին Վորլդ Վիժն կազմակերպությանկոմից տրամադրված նվերները:

Բայց սա դեռ բոլորը չէր…
Ինչպես կարող էր Լոր համայնքը 2014-ը դիմավորել առանց հրավառության: Համայնքիղեկավարը հոգացել էր այս մասին: Ըստ ավանդույթի Լորեցիները 2014թվականը դիմավորեցին եկեղեցու բակում շուրջպար բռնած և գեղեցիկ հրավառությամբ:
աղբյուրը՝ axcanc.blogspot.com

Комментариев нет:
Отправить комментарий