ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆՆ ԻՐ ԼՈՐԻՆՆ Է…

vorotan30112013
Ավարտվել են Համո Սահյանի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Այն պատրաստվում է ոչ միայն իր հյուրընկալ դռները բացելու հանդիսությանը, այլեւ՝ Սահյանի ծննդյան 100 ամյակին: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Լորի համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանի հետ:
-Պարոն Առուստամյան, 13 տարի առաջ, երբ ընտրվել էիք Լորի համայնքի ղեկավար, մեզ հետ ունեցած Ձեր առաջին հարցազրույցում ասել էիք, որ համայնքի ղեկավարի՝ Ձեր գերագույն խնդիրը Համո Սահյանի կիսակառույց տունը տուն-թանգարան դարձնելն է: Ձեր գերագույն խնդիրը վերջապես լուծվեց:
- 13 տարվա մեջ շատ ջրեր հոսեցին, շատ դռներ բախեցի: Ում ասես՝ չեմ դիմել, ինչ կազմակերպության ասես՝ չեմ խնդրել, նաեւ՝ մշակույթի նախարարություն, գրողների միություն…. Իսկ երբ 2010 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լորի հարեւան՝ Շամբի գործարան, նույն խնդրանքով նրան էլ դիմեցի, եւ պատասխանը շատ չուշացավ: Նախագահը հետաքրքրվել էր անգամ տուն-թանգարանի հետագա պահպանությամբ, եւ նաեւ այդ հարցը լուծվեց՝ 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացնելով նախագահականից՝ թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:

Համո Սահյանի տուն-թանգարանը երկու տարի առաջ ու հիմա

Մարիամ Մաթևոսյան
Տասնամյակներ շարունակ Սյունիքի Լոր համայնքում կիսավեր վիճակում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանն այսօր իր դռներն է բացում այցելուների առաջ ներկայանալի տեսքով: Աջակցություն չստանալով պետական մարմիններից՝ գրողի տունն օգնեց թանգարանի վերածել Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամը, որի ներդրումը կազմել է 34 մլն դրամ, իսկ համայնքային՝ 10 տոկոս ներդրումը կատարել է ամերիկահայ մի բարերար:

Այս տարվա ապրիլի 14-ին նշվեց Համո Սահյանի 100-ամյակը: Միջոցառումների շարք տեղի ունեցավ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև Սիսիանում: Տարեվերջին տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին:

Թափանցիկ հանրային ծառայություն



աղբյուրը՝ anahitbaghdasaryan.blogspot.com

Ամանորը և Սուրբ Ծնունդը Լոր համայնքում


Լոր համայնքը 2014թվականը դիմեց մեծ խանդավառությամբ: Բազմաթիվ միջոցառումները հաջորդում էին իրար: Աշակերտական խորհուրդը նախօրոք կազմել էր ծրագիր, որպեսզի Ամանորը անցնի բազմաբովանդակ և հետաքրքիր:
Դեկտեմբերի 26-ին Լորի միջնակարգ դպրոցում կայացավ տոնականմիջոցառում: Փոքրիկները մեծ ոգևորությամբ դիմավորեցին Ձյունանուշին, Ձմեռպապիկին և հեքաթային հերոսներին:Դեկտեմբերի 28-ին բարձր դասարանցիների նախաձեռնությամբ կայացավամանորյա
դիմակահանդես, որը անցավ ուրախ և բարձր տրամադրությամբ:

Սյունիք մարզի Լոր համայնքի տնտեսական քարտեզ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լոր համայնքը գտնվում է Կապանից 134 կմ, իսկ Սիսիան քաղաքից ` 30 կմ հեռավորության վրա: Համայնքն ունի մոտ 420 բնակիչ, իսկ տնային տնտեսությունների թիվը 131 է: Համայնքի հողերն են. վարելահող` 134 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, խոտհարք` 10 հա, արոտ` 2005 հա, այլ հողատեսք`1113 հա, տնամերձեր՝ 32 հա, անտառային հողեր` 50 հա և ջրային հողեր` 4 հա:

Համայնքի տնտեսության առաջատար ճյուղերը

Համայնքի տնային տնտեսությունները հիմնականում զբաղված են դաշտավարությամբ և այգեգործությամբ: Այգեգործության մեջ աճեցնում են հիմնականում խնձոր, տանձ, սալոր: Այգիները փոքր են և հիմնականում գտնվում են տնամերձ հողակտորներում: Դաշտավարության մեջ մշակում են հիմնականում պոմիդոր, վարունգ, հատիկ լոբի, կարտոֆիլ, կաղամբ և այլն:

Համայնքի տնտեսությունների մի մասը ներգրավված է նաև անասնապահության մեջ:

Համայնքում տնտեսությունների մի մասը զուգահեռաբար զբաղված է նաև մեղվաբուծությամբ: Համայնքում կա մոտ 800 փեթակ մեղվաընտանիք: